ՌԴ ՊՆ-ն հայտնել է երկու անօդաչու թռչող սարքով Մոսկվայի վրա հարձակման փորձի մասին․ ТАСС

Հուլիսի 24-ի վաղ առավոտյան ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել Մոսկվայի վրա։ Արդյունքում ոչ ոք չի տուժել, լուրջ վնասներ չկան. այս մասին գրում է ТАСС-ը։

Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, Կիևի կողմից անօդաչու սարքերով մայրաքաղաքի օբյեկտների վրա հարձակվելու փորձը կասեցվել է։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքի բեկորները հայտնաբերվել են Կոմսոմոլսկի պողոտայում՝ Մոսկվայի թիվ 17 տան մոտ։

Ավելի ուշ հայտնի դարձավ երկրորդ անօդաչու թռչող սարքի մասին, որը հարվածել է մայրաքաղաքի Լիխաչովի պողոտայում գտնվող բիզնես կենտրոնի շենքին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է, որ գիշերը ժամը 4-ի սահմաններում անօդաչու սարքերի հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա։

Ներկա պահին Կոմսոմոլսկի պողոտայի երկայնքով տրանսպորտային միջոցների տեղաշարժը դեպի տարածաշրջան արգելափակված է։

Արգելափակվել է նաև Լիխաչովի պողոտայի երթեւեկությունը։

Դեպքի վայրում են շտապօգնությունը և իրավապահ մարմինները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել