Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնել է Աղետների կառավարման պետական գործակալությունը։

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Բալիքեշիրի Սուսուրլուք թաղամասում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ։

Օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել