Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը պայմանավորվել են հանդիպել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Գրում է РИА Новости-ն։
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 11-12-ը Լիտվայի մայրաքաղաքում։
«Առաջնորդները պայմանավորվել են անձամբ հանդիպել Վիլնյուսում և մանրամասն քննարկել Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները», – ասվում է հաղորդագրությունում։