««Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը Բելառուսում չէ, իսկ դրա անդամները մնում են Ռուսաստանի մշտական ճամբարներում, քանի որ նրանց տեղակայման հարցը լուծված չէ»,- հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ Պրիգոժինը ազատության մեջ է, Սանկտ Պետերբուրգում։ Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկը «Վագներին» տեղակայման համար մի քանի նախկին ռազմական քաղաքներ է առաջարկել, սակայն կազմակերպության տեսլականն այլ է: «Բնականաբար, ես ձեզ չեմ ասի այդ տեսլականի մասին»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Նա հավելել է, որ Բելառուսում «Վագների» տեղակայման հետ կապված ռիսկեր չկան, սակայն այդ որոշումը կայացնում են Ռուսաստանի ղեկավարությունը և կազմակերպությունը։