Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Երևան քաղաքում՝ հունիսի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` հունիսի 20-ի ցերեկը, 21-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 20-23-ի ցերեկն աստճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել