Արցախցի մեր քույրերի եւ եղբայրների անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են. Հայկ Մամիջանյան

Արցախցի մեր քույրերի եւ եղբայրների անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են: Ես, ինչպես եւ մեր քաղաքացիների մեծ մասը, հարյուր տոկոսով գոհ չենք ռազմավարական դաշնակցից. ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` հունիսի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի` Արցախում ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովիղ։

Միջազգային հարթակներում Արցախի հարցով քննարկումների առնչությամբ խմբակցության ղեկավարը նշել է. «Ընդդիմությունը` թե’ պետական, թե’ միջազգային մակարդակներում մշտապես խոսում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին»: Նա նաեւ հավելել է, որ վերջերս Եվրախորհրդարանի պատգամավորներն են խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից:

Վերջին օրերին սահմանային սրացումների` հատկապես Երասխում, հարցի առնչությամբ` նա նշել է. «Միակ բանը, որ կարող եմ ասել, փառք Հայոց բանակին, փառք մեր տղաներին, որոնք ապահովում են մեր անդորրը»: Նա նաեւ քաղաքական գնահատական է բարձրաձայնել:

Հայկ Մամիջանյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանի ԶՈՒ-ի զինանոցում 1980-ական թվականների զենք ու զինտեխնիկա է, նշել է. «Մեր կնքած վարկային պայմանագրերով մինչեւ օրս զենք է մատակարարվում»: Նրա խոսքով «Իսկանդեր» տեսակի հրթիռներ աշխարհում ունեն հատուկենտ երկրներ, բայց երբ ուներ Հայաստանը, չուներ ոչ ոք:

Զինանշանի մասին հարցի առնչությամբ խմբակցության ղեկավարը փաստել է, որ զինանշանը պարունակում է այն ամենը, ինչով մենք հպարտանում ենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել