Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ․ Էրիկ Ալեքսանյան

Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 ՀՀ դրամի չափով։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Դատարանի դատավճռի հետ միանշանակ համաձայն չենք եւ այն կբողոքարկենք վերաքննության կարգով»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ դատարանը բլոգեր Միքայել Բադալյանին մեղավոր է ճանաչել «կեղծ տեղեկություններ տարածելու» համար։

Բադալյանը ձերբակալվել էր 2022 թվականի մայիսի 24-ին «Երևանում և նրա սահմաններից դուրս ահաբեկչական հարձակումների նախապատրաստման» մասին հրապարակման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել