36 ժամ ջուր չի լինի Նոր Նորքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 10:00-ից-մինչև մայիսի 31-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի` 3-րդ, 6-րդ, 7-րդ զանգվածների ջրամատակարարումը:

Մայիսի 30-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Ա.Արմենակյան, Նորքի Այգիներ փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել