Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհասկանալի համարեց նախորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված մի շարք հայտարարություններ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, վարչապետը խոսեց Ազգային ժողովում։
Նա նշեց, որ պարզաբանման կարիք կա․ արդյո՞ք Ադրբեջանի նախագահի հայտարարությունները նշանակում են հրաժարում բրյուսելյան պայմանավորվածություններից:
Վարչապետը հիշեցրեց, որ Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29.800 քկմ և 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը:
«Այս առումով առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ: Կարծում եմ՝ այստեղ և Ադրբեջանը, և միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից:Այս հարցի պատասխանը պետք է իսկապես մեր գործընկերներից ստանանք»,-ասաց Փաշինյանը:
Դիմելով Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ Փաշինյանը նշեց, որ «այս հարցի պատասխանը պետք է իսկապես մեր գործընկերներից ստանանք»։
Մանրամասները՝ տեսանյութում