Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորված երեխաներն արյան կարիք չունեն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորված երեխաներն արյան կարիք չունեն:

Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բոլորի բուժումն ընթանում է սահմաված կարգով, բուժկենտրոնն այս պահին ունի անհրաժեշտ արյան խմբաքանակը՝ երեխաների բուժման պրոսեցն իրականացնելու համար:

Արյուն հանձնել ցանկացողները կարող են մոտենալ բուժկենտրոն և հանձնել, ինչպես արել են մինչև այս: Հավաքված արյան խմբաքանակները կօգտագործվեն դրա կարիքն ունեցող մյուս երեխաների բուժման համար:

Վթարից տուժած երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա է գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ։
Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38 ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։

Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել