Կեսգիշերին Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին Շտապ օգնության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են Էրեբունու հիվանդանոց։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ գիշերը ԲԿ-ի դիմաց էին՝ զորակցություն հայտնելու Հակոբյանին։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Արդեն առավոտյան վերջինս գրել է․
«Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել:
Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է»,-նշել է նա։