Գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայր․ Ռուբեն Մելիքյան

Կեսգիշերին Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին Շտապ օգնության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են Էրեբունու հիվանդանոց։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ գիշերը ԲԿ-ի դիմաց էին՝ զորակցություն հայտնելու Հակոբյանին։ Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Արդեն առավոտյան վերջինս գրել է․

«Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել:

Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել