Երևանի պոլիկլինիկաների տնօրեններ են պաշտոններից ազատվել, նոր նշանակումներ են արվել

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը որոշում է ստորագրել, որի համաձայն «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։

Iravaban.net-ը հայտնում է, որ քաղաքապետի պաշտոնակատարի մայիսի 5-ի որոշմամբ Արամ Միրիջանյանը մայիսի 5-ից ազատվել է «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է նույն ընկերության բուժական գծով տնօրենի տեղակալ Արմինե Գևորգյանը։

Լևոն Հովհաննիսյանի մայիսի 8-ի որոշմամբ էլ «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի փորձաքննության գծով տնօրենի տեղակալ Կարինե հայրապետյանն ազատվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և այս պաշտոնում նշանակվել է Արամ Միրիջանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել