Կրակել են Թուրքիայի դեսպանի մեքենայի վրա

Սուդանում Թուրքիայի դեսպանի մեքենան գնդակոծվել է, նախնական տվյալներով՝ զոհվածներ չկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներ:

«Գնդակոծվել է Սուդանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Չոբանօղլուի ավտոմեքենան։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան»,-հաղորդում են դիվանագիտական աղբյուրները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել