ՊՆ-ից հաստատում են՝ մարտական դիրքերից մեկում ԵԿՄ անդամ է մահացել

Մարտական դիրքերից մեկում ԵԿՄ անդամ է մահացել։ Լրատվամիջոցներին տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Այո, արձանագրվել է ԵԿՄ-ականի կենսաբանական մահ: Մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը»,- ասել է Թորոսյանը:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերից մեկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել