Մարտական դիրքերից մեկում ԵԿՄ անդամ է մահացել։ Լրատվամիջոցներին տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Այո, արձանագրվել է ԵԿՄ-ականի կենսաբանական մահ: Մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը»,- ասել է Թորոսյանը:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերից մեկում: