Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կկարողանա հաղթահարել նեոգաղութատիրական Ռուսաստանը․ Մակրոն

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր ելույթի առանցքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմն է լինելու։

«Բնականաբար, իմ ելույթի առանցքը կլինի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, բայց պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ընթացող պատերազմները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությունը և այլ հարցեր»,-նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ այսօր իրենց խնդիրն է բացատրել, բացահայտել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս սերմանող ուժ է, ինչը անում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում.

«Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կկարողանա հաղթահարել նեոգաղութատիրական Ռուսաստանը, որի մասին ես հենց նոր խոսեցի։ Սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որին մենք շարունակելու ենք աջակցել և գործել»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել