Սերգեյ Միրզոյանը՝ «Երևան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 5-ին որոշում է ստորագրել, որի համաձայն «Երևան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սերգեյ Միրզոյանը։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման համաձայն Միրզոյանը կպաշտոնավարի մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու որոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն անվանափոխվել էր և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ը միացման ձևով վերակազմակերպվել՝ դառնալով «Երևան» բժշկական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել