Սերգեյ Լավրովը խոսել է Բայրամովի հետ․ խոսել են Լաչինի միջանցքի մասին

Հունվարի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության՝ հնարավորինս արագ վերականգնման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների համապատասխան։

Ընդգծվել է նաև հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առանցքային կետերի շուրջ համակարգային աշխատանքը վերսկսելու նպատակով»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել