3-4 երիտասարդ ծեծի են ենթարկել 33-ամյա տղամարդուն, հափշտակել պայուսակն ու այլ իրեր․ 4 անձ ձերբակալվել է

Հունիսի 28-ի գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Խորենացու և Բեյրութի փողոցների խաչմերուկի հարակից այգում գողացել են իր բջջային հեռախոսը, փաստաթղթերը և գումարը:

Մեկնել էին օպերատիվ խմբեր, որոնց 33-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ ժամը 1․30-ի սահմաններում նշված այգում 3-4 երիտասարդ ծեծի են ենթարկել իրեն և հափշտակել պայուսակը, որի մեջ ՀՀ քաղաքացիության անձնագիրը, լիցքավորիչ, բջջային հեռախոս, 100 դոլար, դրամ և բանալիներ էին։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ավազակությունը կատարել են Երևանի բնակիչ՝ 19-ամյա չորս երիտասարդ:

Նրանք հուլիսի 2-ին ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել