Երևանի ավագանին 2022 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է ընդունել՝ սահմանելով Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման 17-րդ կետով սահմանվել է Երևանի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար վճարի չափը, ըստ որի․
1) 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15․000 դրամ.
2) 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 25․000 դրամ: