Պարեկային ծառայություն կիրականացվի նաև Սյունիքի մարզում․ ծառայել ցանկացողները կարող են դիմում ներկայացնել

Պարեկային ծառայության նոր ընդունելությունը մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերի 12-ից: Հաշվի առնելով Սյունիքի մարզի հեռավորությունը և եղանակային պայմանները, Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար դիմումները երկու օր կընդունվեն Սյունիքի մարզում։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հունվարի 10-ին դիմորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել Կապանում՝ Սյունիքի մարզպետարանի դահլիճում: Հասցեն՝ քաղաք Կապան, Գարեգին Նժդեհի 1։

Հունվարի 11-ին դիմորդների փաստաթղթերը կընդունվեն Գորիսում՝ Գորիսի համայնքապետարանի դահլիճում։ Հասցեն՝ քաղաք Գորիս, Անկախության 3։

Սյունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության աջակցությամբ՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովին ներկայանալու համար Սյունիքի դիմորդները ավտոբուսներով կտեղափոխվեն Երևան, ինչի վերաբերյալ կլինի հավելյալ հայտարարություն։

Սյունիքի պարեկային ծառայության ստորաբաժանումներում ծառայել ցանկացողները կարող են նաև դիմումները ներկայացնել մինչև հունվարի 27-ը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիր։ Հասցեն՝ Ծովակալ Իսակովի 29։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել