Կանխիկ գումարի հետ կապված խնդիրներ կան․ Ռուբեն Վարդանյանը դիմեց քաղաքացիներին

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կրկին դիմել է ժողովրդին՝ ներկայացնելով օրվա իրավիճակը։

«Մենք այս առիթն օգտագործում ենք ոչ միայն մեր միացման ջանքերի համար, որովետև մենք իսկապես դարձել ենք մի ընդանուր հասարակություն, մյուս կողմից էլ լավ հնարավորություն է հասկանալ՝ որտեղ ինչ վրիպումներ ունենք, խնդիրներ ունենք»,-նշեց նա։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ հետևություններ են արվել կանխիկ գումարի հետ կապված։ «Արդեն պարզ երևում է, որ մարդիկ պետք է քարտեր օգտագործեն, տերմինալները միշտ աշխատեն, դրա համար բացի հրատապ հարցերից մենք անում ենք սիստեմատիկ աշխատանք, որը պետք է փոխի մեր նոր կյանքը՝ արգելափակման մեջ լինեն, թե՝ ոչ»,-ասաց Արցախի պետնախարարը։ Նա կոչ արել քաղաքացիներին առևտուր անել բանկային քարտերի միջոցով, իսկ վաճառքի այն կետերը, որոնք չունեն տերմինալներ, գումարն անկանխիկ ստանալու համար, կստանան։

Նա խոսեց այն մարդկանց մասին, որոնք չեն պահպանել ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանված կարգերը։ Նա անվանական անդրադաձավ երկու դեպքի։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել