Բարեկամության շքանշանով է պարգևատրվել Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անտոնինո Սալվատորե ՄՈՆՏԱԼՏՈՅԻՆ պարգևատրել Բարեկամության շքանշանով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել