Մոսկվան կոչ է արել Անկարային զսպվածություն ցուցաբերել Սիրիայում

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված Աստանայի բանակցությունների 19-րդ փուլի մեկնարկից առաջ կոչով դիմել է Թուրքիային, փոխանցում է Ermenihaber-ը։

Լավրենտևը թուրքական իշխանություններին հորդորել է զսպվածություն ցուցաբերել Սիրիայում և զերծ մնալ ավելորդ ռազմական ուժ կիրառելուց։ Ըստ Կրեմլի՝ Թուրքիան պիտի քրդական հարցի համար խաղաղ լուծում գտնի։

Լավրենտևը նշել է, որ Անկարան իրենց նախապես չի տեղեկացրել թուրքական բանակի օդուժի գործողությունների մասին Իրաքում և Սիրիայում։

«Կոչ ենք անում մեր թուրք գործընկերներին որոշակի զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու լարվածության սրումը ոչ միայն Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում, այլև բոլոր հատվածներում»,- ասել է ՌԴ հատուկ բանագնացը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել