Ադրբեջանն ասել է, որ գործ չի ունենա Մինսկի խմբի հետ․ Ֆիլիպ Ռիկեր

ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։

«Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճանի, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին»,-հայտարարել է Ֆիլիպ Ռիկերը՝ Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականը:

«Մենք (ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները) անմիջականորեն մասնակցում ենք հակամարտող կողմերի հետ նրանց խաղաղ գործընթացին», – ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Մինսկի խումբը, ինչպես հայտնի էր, չի գործում։ Ադրբեջանը պարզապես հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ»,- հավելել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել