Մարիուպոլի մոտ ավելի քան 1500 նոր գերեզման է հայտնաբերվել

Ամերիկյան Maxar ընկերության արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տվել, որ Մարիուպոլի մոտ ավելի քան 1500 նոր գերեզման է հայտնվել, հայտնում է BBC-ն։

Երեք նոր գերեզմանների պատկերները վերանայվել են Տեղեկատվական կայունության անկախ կենտրոնի կողմից: Փորձագետները եզրակացրել են, որ գերեզմանները հայտնվել են 2022 թվականի հունիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Ընդհանուր առմամբ, կենտրոնի տվյալներով, պատերազմի ընթացքում այս վայրում փորվել է ավելի քան 4600 գերեզման։ Փորձագետները նշել են, որ նկարներից հնարավոր չէ հստակ որոշել, թե քանի մարդ է այստեղ թաղված։

Ամռանը տեղի բնակիչներից մեկը՝ Տատյանան, այցելել է զանգվածային գերեզմանի վայր՝ փնտրելով իր որդուն: Նա BBC-ին ասել է, որ հաշվել է ավելի քան 800 թարմ գերեզման: Նրա խոսքով, գերեզմանների վրա տեղադրված են եղել ցուցանակներ, որոնք անուններ չեն ունեցել՝ միայն թիվ և սեռ:

«Դիակների մեծ մասն անհայտ է», – ասել է կինը:

2022 թվականի մայիսին Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն հայտարարեց, որ քաղաքում մահացել է առնվազն 22,000 մարդ։ Հունիսի դրությամբ ՄԱԿ-ը կարողացել է հաստատել 1348 խաղաղ բնակիչների մահը, այդ թվում՝ 70 երեխաների։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ասել է, որ զոհերի իրական թիվը, ամենայն հավանականությամբ, շատ անգամ ավելի է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել