Նոյեմբերի 8-ին Ղրիմի կամուրջը մի քանի ժամով փակ կլինի մեքենաների և ավտոբուսների համար

«Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից մինչև 16:00-ն Ղրիմի կամրջի երթևեկությունը կդադարեցվի վերանորոգման և վերականգնման աշխատանքների պատճառով: Վարորդներին խնդրում ենք նախօրոք պլանավորել իրենց երթևեկությունը և հետևել մուտքային տեղեկատվությանը»,-ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա պայթյուն է որոտացել։ Ռուսաստանի իշխանությունները խոստանում են կամուրջն ամբողջությամբ վերականգնել դեկտեմբերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել