Տանզանիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել

Տանզանիայում վթարի է ենթարկվել Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, դեպքի վայր է ուղարկվել փրկարարական խումբը, հայտնել է ավիաընկերությունը Twitter-ում։

«Դար էս Սալամից Բուկոբա թռչող Precision Air-ի PW 494 չվերթը վթարի է ենթարկվել Բուկոբայի օդանավակայանին մոտենալիս: Դեպքի վայր է ուղարկվել փրկարարական խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը։ Վթարի պատճառ է դարձել վատ եղանակը։

Ինքնաթիռում 53 ուղևոր է եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել