Արարատ Միրզոյանը ցավակցել է հնդիկ գործընկերոջը

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում կամուրջի փլուզման հետևանքով առնվազն 91 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հնդիկ գործընկերոջը՝ Սուբրամանյամ Ջայշանքարին ցավակցել է Գուջարաթ նահանգի Մորվի քաղաքում տեղի ունեցած ողբերգության առիթով:

«Մենք խորապես վշտացած ենք Գուջարաթ նահանգի Մորվի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը։ Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»- Twitter-ում գրել է Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել