Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհվել է վրացի մարտիկ Միշա Կղափլանիշվիլին («Կապլանի»)։
Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Վրացի փոխգնդապետ Վանո Նադիրաձեն, ով ութ տարի գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում, տեսաուղերձ է հրապարակել Կղափլանիշվիլիի մահվան մասին։ Նադիրաձեն պատմում է այն հանգամանքների մասին, որոնցում մահացել է վրացի մարտիկը.
«Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ Միշա Կղափլանիշվիլին շատ ծանր, քաջաբար կռվել է, ցավոք, գնդակոծության ժամանակ նրան է դիպել արկի բեկորը։ Մահացել է տեղում… Փա՛ռք հերոսներին, փա՛ռք Վրաստանին, փա՛ռք Ուկրաինային», — նշել է Վանո Նադիրաձեն։
Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմի ընթացքում 21 վրացի մարտիկ է զոհվել։