Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 22-ի ցերեկը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգ կենտրոնից։

Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-26-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել