Պուտինը Կադիրովի մորը պարգևատրել է Պատվո շքանշանով
2022-10-20 / 15 29 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մորը պարգևատրել է Պատվո շքանշանով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այլ մանրամասներ չներկայացնելով:
Նշենք, որ ինքը՝ Կադիրովը, Պուտինի կողմից Պատվո շքանշան է ստացել 2015-ին: