Արսեն Թորոսյանը նույնպես ցավակցել է Թուրքիային

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նույնպես ցավակցել է Թուրքիային՝ Բարթըն քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարթընում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,- գրել է Արսեն Թորոսյանը։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ Բարթընում ածխահանքի պայթյունի առիթով Թուրքիայի ցավակցել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, այսօր էլ Թուրքիայի նախագահը շնորհակալություն էր հայտնել այն երկրներին, ովքեր ցավակցել էին Թուրքիային, այդ թվում Հայաստանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել