Քաղաքացու մեքենայից հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներներ․ ՔԿԾ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հսկիչ տրանսպորտային կետում զննության են ենթարկել քաղաքացի Մ․ Ե․-ին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենան, որի ձախ անվադողի վերևի հատվածում թաքցված է եղել մագնիսով ամրացված 2 փաթեթ։

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, 10․62 գրամ քաշով, բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի և շագանակագույն, հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար 1․24 գր․, 3․69 գր․ քաշով զանգվածներ։ Փաթեթներում առկա են եղել նաև բջջային հեռախոսի աքսեսուար և 1 wi-fi սարք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել