Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Լոռվա մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ծովասար» ջրաղբյուրում ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27-ը Վանաձոր քաղաքի՝ Սասունցիներ, Խնձորուտի 1,6,7,8, փողողցների և նրբանցքների, Երևանյան խճուղի 152-260 զույգ, 225-261 կենտ համարների, Բազում թաղամասի Համբարձումյան, Սուխումի, Գրիբոյեդով, Չերկասի, Ռուսթավի փողոցների, Բուլղարական 1,2 ավանների, Ուսանողական 5, Շինարարների 7-21 կենտ, 27/1, 27/2 շենքերի և Շահումյան համայնքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել