Մեր երկրում անհրաժեշտ է համերաշխություն, իսկ առանց դրա մեր սահմանների խնդիրները չունեն լուծումներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ ասաց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Այսօր մեր սահմաններում լարված իրավիճակ է, այդ իրավիճակները հաղթահարելու համար մեր երկրում պետք է համերաշխություն, իսկ համերաշխությունը, իսկ համերաշխությունը մենք պետք է օգտագործենք մեր սահմանային դիքերից սկսած մինչև Երևան իրագործել այն ծրագրերը, ինչը մեր ժողովրդին կտա վստահություն, իսկ այդ վստահության նկատմամբ երբեք կասկած չպետք է ունենալ»,-նշեց նա։
Քոչարյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ փորձում են անվստահություն հայտնել իշխող կառավարությանը։
«Երեկվանից սկսած ինչ-որ խմբեր, երգիչներ, պոետներ և դրանից բխող այլ անձնակազմ փորձում են մեր ուժերի նկատմամբ անվստահություն սերմանել, չի կարելի; Հիմա էլ տարածել են, որ ԱԺ պատգամավորների տներն են գնալու, անհամբեր սպասում ենք բոլորիդ, եկեք»,-նշեց նա։