Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. սպասվում անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 11-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ին, 15-ի ցերեկը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3, 14-15-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել