Պուտինը չի ծրագրում մասնակցել Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը մասնակցելու հարցը չի քննարկվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկանում ենք РИА Новости-ից:

Ավելի վաղ Պուտինը ցավակցություն էր հայտնել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին Էլիզաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ։

«Այդ տարբերակը չի դիտարկվում»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Պուտինը կարող է անձամբ գնալ թագուհու հուղարկավորությանը։ Նա պարզաբանել է, որ հստակություն չկա, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը։

Պեսկովի խոսքով՝ Թագավորական ընտանիքը դեռ հայտարարություն չի արել արարողակարգի մասին:

Սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ով երկիրը ղեկավարել է ավելի քան 70 տարի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել