Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխվեց գրավով

Քիչ առաջ Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը բավարարեց Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը, Չալաբյանի խափանման միջոցը փոխվեց գրավով` 15,000,000 դրամ:

Այս մասին հայտնում է Ավետիք Չալաբյանի հանրային պաշտպանական խումբը։

«Ակնհայտ է, որ տիկին Բարսեղյանն այսօր դիմադրեց ճնշումներին, ինչն ավելի է մեծացնում հարգանքը, թե՛ նրա և, թե՛ նրա կայացրած դատական ակտի հանդեպ:

Հասանք հաջորդ գրառումը կանի ինքը` Ավետիքը»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։

Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել