ՀՀ քաղաքացիների համար փոխվել են Ճապոնիա մուտքի սահմանափակումները

Iravaban.net-ը հայտնում է, որ օգոստոսի 29-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների Ճապոնիա մուտքի և ելքի սահմանափակումների մասին կանոնները։

Սահմանը հատելու ռեժիմը

Ս.թ. հունիսի 10-ից Ճապոնիան բաց է կարճաժամկետ զբոսաշրջային նպատակներով երկիր ժամանելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար: Մուտքի սահմանափակումները մեղմացվել են և ինքնամեկուսացման, ինչպես նաև օդանավակայանում պարտադիր ՊՇՌ թեստավորման պահանջները բոլոր քաղաքացիների համար պայմանավորված են մեկնման երկրում (երկիրը, որտեղ քաղաքացին անցկացրել է վերջին 14 օրերը) առկա համաճարակային իրավիճակով: Մասնավորապես, առանձնացվել են 3 խմբերի երկրներ (ըստ համաճարակային իրավիճակի)՝ «Կարմիր», «Դեղին» և «Կապույտ» կատոգորիաների:

«Կարմիր» գոտուց ժամանելու դեպքում, պատվաստման հավաստագրի բացակայության պարագայում, Ճապոնիա մուտք գործելիս օդանավակայանում կկիրառվի պարտադիր ՊՇՌ թեստավորում, ապա քաղաքացին 3 օրով կմեկուսացվի կառավարության կողմից հատկացված կացարաններից մեկում: 3-օրյա ինքնամեկուսացումից հետո նոր թեստավորում (քաղաքացու հաշվին) կանցկացվի և բացասական արդյունքի պարագայում քաղաքացին կարող է դուրս գալ ինքնամեկուսացումից և մուտք գործել Ճապոնիա: Պատվաստման հավաստագիր ունենալու դեպքում քաղաքացին կարող է 3-օրյա ինքնամեկուսացումն անցնել իր տանը/հյուրանոցում և բացասական արդյունքով թեստ հանձնելուց հետո կարող է դուրս գալ ինքնամեկուսացումից: Կամ հնարավոր է ընտրել 5-օրով ինքնամեկուսանալու տարբերակը՝ առանց որևէ թեստ հանձնելու պարտավորության:

«Դեղին» գոտուց ժամանելու դեպքում, պատվաստման հավաստագրի բացակայության պարագայում, պատվաստված լինելու պարագայում, Ճապոնիա մուտք գործելիս օդանավակայանում ՊՇՌ թեստավորում կկիրառվի, ապա քաղաքացին 3-օրյա ինքնամեկուսացում կանցնի իր տանը/հյուրանոցում և բացասական արդյունքով թեստ (քաղաքացու հաշվին) հանձնելուց հետո կարող է դուրս գալ ինքնամեկուսացումից: Կամ հնարավոր է ընտրել 5-օրով ինքնամեկուսանալու տարբերակը՝ առանց որևէ թեստ հանձնելու պարտավորության: Պատվաստման հավաստագիր ունենալու դեպքում քաղաքացին կարող է մուտք գործել Ճապոնիա առանց տեղում պարտադիր ՊՇՌ թեստավորման և ինքնամեկուսացման:

«Կապույտ» գոտուց ժամանելու դեպքում, անկախ պատվաստված լինելու հանգամանքից, Ճապոնիա մուտք գործելիս օդանավակայանում ՊՇՌ թեստավորում չի կիրառվի, չի գործի նաև ինքնամեկուսացման պահանջը. քաղաքացին կարող է Ճապոնիա ժամանելուն պես մուտք գործել երկիր առանց սահմանափակումների:

Նշենք, որ Հայաստանն ընդգրկված է «կապույտ» գոտու մեջ: Մնացած երկրների մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.mofa.go.jp/ca/fna/page4e_001053.html#title28:

Ս.թ. սեպտեմբերի 7-ից սկսած Ճապոնիա մուտք գործող բոլոր քաղաքացիները, ովքեր ժամանում են այն երկրներից (կամ գտնվել են այդ երկրներում վերջին 14 օրերի ընթացքում), որտեղ գերակայում է Օմիկրոն շտամը (B.1.1.529) և ունեն պատվաստման (ընդունելի պատվաստանյութերի ցանկի համար տես՝ https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/border_vaccine.html) 3 դեղաչափի (JCOVDEN և Janssen պատվաստանյութի դեպքում 2 դեղաչափը բավարար է) վավեր հավաստագիր կարող են մուտք գործել Ճապոնիա առանց նախկինում պարտադիր ՊՇՌ թեստի բացասական արդյունքով հավաստագիր ներկայացնելու նախապայմանի: Հավաստագրերը պետք է տրված լինեն կամ Ճապոնիայում կամ բավարարեն հետևյալ պայմաններին՝ 1. փաստաթուղթը պետք է լինի անգլերեն լեզվով, 2. պարունակի տեղեկատվություն անվան, ծննդյան ամսաթվի, պատվաստանյութի անվանման, պատվաստման ամսաթվի և դեղաչափերի քանակի մասին, 3. եթե հավաստագիրը ճապոներեն կամ անգլերեն լեզուներով չէ, ապա պետք է ներկայացվի անգլերեն կամ ճապոներեն թարգմանություն:

Հարկ է նշել, որ բոլոր կատեգորիաների դեպքում պարտադիր պայման է, որ զբոսաշրջային այցն իրականացվի խմբերով և ճապոնական կազմակերպության (որպես receiving organization) ներգրավմամբ: Ուստի Ճապոնիա մուտք գործելու համար անհրաժեշտ է դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար, ինչն իր հերթին հնարավոր է, եթե ընդունող կազմակերպությունը (համալսարան, գործատու, զբոսաշրջային ընկերություն և այլն) դիմի «Entrants, Returnees Follow-up System» (ERFS) առցանց համակարգ և մուտքագրված դիմումը հաստատվի Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից (մանրամասների համար տես՝ https://www.mofa.go.jp/ca/fna/page22e_000921.html):
Վերոնշյալ պայմանները վերաբերվում են թե նոր մուտք գործող քաղաքացիներին (new entry), թե Ճապոնիա վերադարձող քաղաքացիներին (re-entry):

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ճապոնիա մուտք գործելիս քաղաքացիների համար շարունակում են գործել հետևյալ պահանջները, որոնց մի մասը, ըստ կոնկրետ դեպքի, կարող է չգործել՝

  • անհրաժեշտ է ներկայացնել Ճապոնիա մեկնումից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ (ձևաչափը՝ https://www.mhlw.go.jp/content/000807573.pdf հղումով),
  • թռիչքից առաջ անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումով (https://arqs-qa.followup.mhlw.go.jp/#/) հարցաշարը, ապա Ճապոնիա ժամանելուն պես հարցաշարի գեներացված QR կոդը ներկայացնել Ճապոնիայի սահմանային անցակետի աշխատակիցներին,
  • ինքնամեկուսացման պահանջի դեպքում՝ անհրաժեշտ է նաև ներբեռնել հատուկ բջջային հավելված և ինքնամեկուսացման ընթացքում գրանցել գտնվելու վայրի տվյալները՝ ըստ հարցման, ճապոնական մարմիններին ներկայացնելու համար,
  • մուտք գործելուց հետո անհրաժեշտ է 3-5 օրով (կախված մեկնման երկրից) ինքնամեկուսանալ և չօգտվել հանրային տրանսպորտից, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ստորագրել հատուկ ձևաչափով երաշխավորագիր` https://www.mhlw.go.jp/content/000836304.pdf:

Ինքնամեկուսացման պայմանները խախտելու պարագայում քաղաքացու անունը կհրապարակվի (վարակի կանխարգելման նպատակով), կացության կարգավիճակը կարող է վերանայվել, քաղաքացուն կարող են նաև արտաքսել:

Սկզբնաղբյուրը՝ https://www.mofa.go.jp/ca/fna/page4e_001053.html#section1

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել