«Ձեր դաստիարակությամբ մեկ ամսից կզբաղվեն». Մեսրոպ Առաքելյանը՝ իշխանության ներկայացուցիչներին

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանի գրառումը․ «Մարզերում իշխանության ներկայացուցիչներն ամբողջ ուժով զբաղված են «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներին, մանավանդ կին մանկավարժներին, ահաբեկելու անիմաստ փորձերով։

Ուզում եմ հասկանալ՝ ձեզ փոքր ժամանա՞կ են դպրոցում շատ ճնշել, թե՞ սա կրթական ոլորտի հերթական կարևորագույն «բարեփոխման» կարճ ճանապարհն է դեպի անդունդ։

Իսկ ձեր դաստիարակությամբ մեկ ամսից կզբաղվեն «Ապրելու երկիր» կուսակցության կողմից ընտրված համայնքի ղեկավարները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել