Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին, երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող հարցեր։
Նշվում է, որ Աքարն ու Օսթինը տեղեկություններ և մտքեր են փոխանակել պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես Ուկրաինայի զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարի, ամերիկյան արտադրության F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ։