Երևանի դպրոցների 1-4 դասարանների աշակերտների համար թելադրություն կազմակերպեք․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները խոսել են հրատարակիչների հետ և առաջարկ է եղել՝ Երևանում գործող 1-4-րդ դասարանների աշակերտների համար կարճ թելադրություն կազմակերպվի։

Այս մասին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց օգոստոսի 22-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Ասացին, որ տեքստն իրենք կտրամադրեն, որը վերաբերելու է ընթերցանությանը։ Սա որպես հանձնարարական, խնդրում եմ այս մասով տեղեկություն ստանալ և մեր դպրոցներում կազմակերպել այդ թելադրությունը, որը կարող է մրցույթի ձևով լինել։ Կարծում եմ՝ կարող ենք հետաքրքիր բան մտածել»,-ասաց քաղաքապետը։

Հրաչյա Սարգսյանը նաև նշեց, որ իրեն հետաքրքրում է ընթերցողների ցանկը՝ ովքեր են գրադարաններ գնում, ովքեր են ընթերցանությամբզբաղվում։ «Տարբեր խոսակցություններ ու ընկալումներ կան, որ մեր գրադարաններում ընթերցողների թիվ ավելի շատ են գրում այն տրամաբանությամբ, որ շատ գրեն, որ հանկարծ այդ գրադարանը չփակեն։ Պետք է հասկանալ իրական թվերը, որքան ընթերցող է օգտվում մեր գրադարաններից և մեխնազմ մտածել, որը հնարավորություն կտա իրական ընթերցողներին այսուհետ ճիշտ իդենտիֆիկացնել, որպեսզի նման կասկած ընդհանրապես չլինի, էլեկտրոնային հարթակի միջոցով հնարավոր լինի ժամանակի ցանկացած պահին հասկանալ, թե կոնկրետ գրադարանից քանի հոգի են գիրք վերցրել»,-մանրամասնեց Հրաչյա Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ եթե կան հին գրքեր, որոնք կարող են նաև հիվանդության աղբյուր հանդիսանալ (օրինակ՝ սնկեր), դրանք պետք է դուրս գրել ու չմտածել, որ պետք է նվիրաբերել ինչ-որ մարզի գրադարանի և այլն, դրանք պետք է դուրս գրել։ Նվիրաբերել կարող են նոր գրքերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել