Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 21-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 21-ին ժամը 14:00-21:00-ն կդադարեցվի Պ.Տիչինա փողոցների և նրբանցքների, Այգեգործական 7, Ռ. Մելիքյան, Սեբաստիա, Ա.Վեգներ, Հովնաթան, Շրջանային, Վարուժան, Օտյան փոցոների ջրամատակարարումը:

Հուլիսի 21-ին ժամը 15:00-21:00-ն կդադարեցվի Ագարակ քաղաքի Կոմիտաս, Հ.Թումանյան, Ավ.Իսահակյան, Չարենց, Սայաթ-Նովա փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել