ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին շարունակել բողոքի ցույցերը՝ կապված հղիության արհեստական ընդհատման իրավունքի սահմանադրական երաշխիքների վերացման հետ, նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Գերագույն դատարանը նախկինում վերանայել էր 1973թ.-ի այսպես կոչված «Ռոն ընդդեմ Ուեյդի գործը» և չեղարկել աբորտի իրավունքի սահմանադրական երաշխիքները:
Որոշումը թույլ է տալիս ԱՄՆ նահանգներին արգելել կամ սահմանափակել հղիության արհեստական ընդհատումը, իսկ նրանց կեսը նախատեսում է օգտվել այդ իրավունքից։
«Շարունակեք բողոքել և արտահայտել ձեր տեսակետը: Սա իսկապես չափազանց կարևոր է»,-ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը կարգադրել է դիտարկել առողջապահության ոլորտում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը՝ կապված Գերագույն դատարանի աղմկահարույց որոշման հետ։