Բայդենը կոչ է արել ամերիկացիներին պայքարել հղիության ընդհատման կանանց իրավունքի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին շարունակել բողոքի ցույցերը՝ կապված հղիության արհեստական ​​ընդհատման իրավունքի սահմանադրական երաշխիքների վերացման հետ, նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Գերագույն դատարանը նախկինում վերանայել էր 1973թ.-ի այսպես կոչված «Ռոն ընդդեմ Ուեյդի գործը» և չեղարկել աբորտի իրավունքի սահմանադրական երաշխիքները:

Որոշումը թույլ է տալիս ԱՄՆ նահանգներին արգելել կամ սահմանափակել հղիության արհեստական ​​ընդհատումը, իսկ նրանց կեսը նախատեսում է օգտվել այդ իրավունքից։

«Շարունակեք բողոքել և արտահայտել ձեր տեսակետը: Սա իսկապես չափազանց կարևոր է»,-ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը կարգադրել է դիտարկել առողջապահության ոլորտում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը՝ կապված Գերագույն դատարանի աղմկահարույց որոշման հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել