Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ մայիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, 31-ի գիշերը, հունիսի 01-02-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` մայիսի 28-ի ցերեկը, 29-ի, 30-31-ի, հունիսի 01-02-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 01-02-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել