Արդարադատության փոխնախարար է ազատվել պաշտոնից․ նոր փոխնախարար է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին որոշումներ է ստորագրել, որի համաձայն արդարադատության փոխնախարար է ազատվել պաշտոնից ու նոր փոխնախարար է նշանակվել։

Որոշումներում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմենուհի Հարությունյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել