Վրաններ կտեղադրենք՝ գիշերելու համար, վաղը առավոտ 8։30-ից սկսած մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ

Երկրի թիմ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում, իսկ սադրիչ խմբերը, զինված միավորումները, բանսարկուները փնտրեք Նիկոլի և իր խմբակի շրջանակներում․ այս մասին Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքին։

Նա նաև դիմեց ուժային կառույցներին․ «Հանուն ձեր ուսադիրների, հանուն ՀՀ-ի, հանուն մեր ժողովրդի անվտանգության և մեր երկրի վաղվա օրվա ու ապագայի, գործեք միայն օրենքի և ձեր լիազորությունների սահմաններում։ Չկատարեք այդ խելագարի հրահանգները և ապօրինի որոշումները, մենք հայտարարել ենք՝ մեր պայքարը լինելու է բացառապես խաղաղ միջոցներով, բայց միաժամանակ ասում ենք՝ լինելու են վճռական և գնալու ենք մինչև վերջ»։

Սաղաթելյանը նշեց, որ վաղվանից՝ մայիսի 2-ի վաղ առավոտից սկսում են անհնազանդության ակցիաներ։

«Մնում ենք մինչև վերջ և այսօր այդ օրն է, այս պահից սկսած այս հրապարկը ժողովրդինն է։ Այս պահից սկսած իշխանությունը ժողովուրդն է։ Այսօրվա և մեր վաղվա խրագրերի մասին․ այս հրապարկում մենք քիչ հետո կտեղադրենք վրաններ և համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք անցկացնել։ Համաձա՞յն եք, պատրա՞ստ եք։ Երկրորդ՝ վաղը առավոտ 8։30-ից սկսած մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ։ Շատ էիք չէ՞ սպասում այս օրվան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ առավոտից սկսում են իշխանազրկության գործընթացը։

Նա նշեց, որ դա իշխանազավթում չէ, այլ Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ դուրս գալ պայքարի և թրքահպատակ իշխանությանը րոպե առաջ հեռացնել, հեռացնել հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հանուն հայ ժողովրդի։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել